Իրական պատմություններ՝ այնքան անիրական թվացող
համակարգի մասին
Պարտադիր, ավելի թանկ,
բայց հասանելի
առողջապահություն
Ոչ ԱՊՊԱ, այլ ԱՀԱ՝ առողջության համապարփակ ապահովագրություն, որը բոլորիս սպասվում է, թերեւս, 2023-ից։ Ընդ որում, առողջապահության ապահովագրության նորացված փաթեթի արժեքը, մեկ շահառուի հաշվով, ավելի է թանկացել՝ ի տարբերություն 2019-ին շրջանառության մեջ դրված հայեցակարգի նախագծի. համակարգի ներդրման ուղղությամբ աշխատող գերատեսչական խումբը վերահաշվարկ է կատարել։ Ըստ այդմ՝ փաթեթը կարժենա 84.000-360.000 դրամ՝ ստորին եւ վերին շեմով։ Պատասխանատուներն ասում են, որ այս դեպքում այն կներառի հիմնական ծառայությունների 95%-ը։ Մի կարեւոր բան եւս, ըստ վերանայված նախագծի` այս փաթեթի
արժեքի ուղիղ կեսն է վճարելու աշխատողը։
Ո՞վ, որքա՞ն եւ ինչպե՞ս պետք է վճարի բուժծառայությունների համար, ի՞նչ հնարավոր խութեր կան նոր համակարգի ներդրման գործընթացում, ի՞նչ սպասել որակ - գին հարաբերակցությունից։
«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է Լիլիթ Գալստյանի հեղինակած մուլտիմեդիա նախագիծը,
որտեղ կան նշված հարցերի պատասխանները՝ իրական մարդկանց,
իրական պատմություններով։
Առողջության հետ կորցրինք նաեւ տուն, ապրուստ Խնամված, ժպտերես այս կինը տնից միշտ գլխարկով է դուրս գալիս, գնում մոտակա մթերային խանութ, դեղատուն ու վերադառնում։ Շուտ պետք է տուն հասնի, երկար բացակայել չի կարող. հիվանդ ամուսնուն է խնամում։ Երեւանում բնակվող 60-ամյա Իրինան մեզ էլ խնդրում է՝ դեմքը ցույց չտալ։ Նա միշտ գլխարկով է շրջում, ու շատերը չգիտեն, որ այն ոչ թե կանացի էլեգանտությունն ընդգծող աքսեսուար է, այլ շքեղ մազերի ձևափոխությունը թաքցնելու միջոց․ ուղեղի աճող ուռուցքն անհետ չի անցնում։ |
Ի՞նչ ասել է համապարփակ փաթեթ՝
95% ծառայություններով
Կանխարգելո՞ւմ, թե՞ բուժում
«Քանի դանակը ոսկորին չի հասնում՝ չենք գնում բժշկի» ԵՊՀ գրադարանավար Արմենուհի Սարգսյանը կատակում է, որ ինքն էլ «Քանի դանակը ոսկորին չի հասնում՝ չենք գնում բժշկի» խմբի կարկառուն ներկայացուցիչ էր, մինչև աշխատավայրում չսկսեց գործել առողջապահական ապահովագրության ծրագիրը։ Արմենուհին ծրագրից օգտվում էր առաջին տարվանից՝ 2015-ից. գնում էր պրոֆիլակտիկ ստուգումների, ու մի օր էլ լուրջ խնդիր եւ վիրահատական միջամտության կարիք եղավ։ Վիրահատության գումարը շուրջ 450 հազար էր, ու եթե ապահովագրություն չունենար, ասում է, անհապաղ պետք է սկսեր հավաքել կամ վարկ վերցներ։ Ամեն դեպքում, ժամանակը շատ կարճ էր. վճարման հարցն արագ լուծվեց, քանի որ ապահովագրական ընկերությունը հանձն առավ փոխհատուցել։ |
Գրադարանավարուհին և՛ բուժհաստատությունից, և՛ բժշկից հիմա գոհ է, բայց խոստովանում է՝ ի սկզբանե ստուգումների է գնացել թերահավատորեն․
«Ինձ ներկայացրին ապահովագրական ընկերության հետ աշխատող բուժհաստատությունների ցանկը։ Ճիշտն ասած՝ ոլորտում հարուստ փորձ չունեի, չգիտեի՝ որն է լավ, որը՝ վատ։ Ցանկում նշված կլինիկաներից ոչ
մեկն ինձ ծանոթ չէր։ Պատահականության սկզբունքով ընտրեցի առաջարկվողներից մեկը, որի անունն անգամ մինչ այդ չէի լսել»։
ԵՊՀ Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Գրետա Գրիգորյանը հստակ գիտեր, թե որ բժշկական հաստատություն է դիմում, ինչ խնդրով, եւ ինչ լուծում է լինելու։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի մոտ հետազոտվելու պայմանավորվածություն ուներ, հոգեպես եւ ֆինանսապես պատրաստ էր վիրահատության։ Անակնկալի եկավ՝ իմանալով, որ վիրահատական եւ հետվիրահատական բոլոր ծախսերը՝ շուրջ 350 000 դրամ, հոգալու է ապահովագրական ընկերությունը։ Ընդ որում, հուշեց բժիշկը՝ հարցնելով, թե ապահովագրություն չունի՞։ |
Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունում է, որ պետպատվերի դեպքում այսօր կան իրավիճակներ, երբ տրամադրվող գումարն իրական ծախսը չի ծածկում, ու բուժհաստատությունները ստիպված են լինում «տեղավորվել» այդ գումարի շրջանակում։ ԱՀԱ-ի դեպքում ծառայությունների արժեքի բարձրացումը դրանով է պայմանավորված, որպեսզի փոխհատուցվի ողջ գումարը, եւ հավելյալ գումարներ վճարելու կարիք չլինի։
Համավարակի օրերին ապահովագրությունը շատ պետք եկավ Վարդուհի Ինանցի ու Հայկ Մանթաշյանի ընտանիքում հյուրընկալվել չհաջողվեց, նկարահանման օրերին ջերմում էին։ Չնայած COVID-19 թեստերը դրական չէին, ապահովության համար ինքնամեկուսացել էին։ Ինքնազգացողությունը շատ վատ չէր, ուստի զրուցեցինք արդեն այնքան սովորական դարձած Zoom-ով։ Բուժման ֆինանսական կողմի մասին չեն մտածում․ Հայկի աշխատավայրում ապահովագրել են ողջ ընտանիքին։ Պատմեցին ապահովագրական ընկերության հետ «ամենաթարմ շփման» մասին։ |
Ո՞րն է համակարգի հաջողության գրավականը
Հարցն այս տեսանկյունից մեր պատասխանատուները կարծես թե չեն դիտարկել։ Համենայնդեպս,
մեր հարցազրույցներում այս մասով հստակ պատասխան չստացանք։ Թերեւս, դեռ ժամանակ կա,
քանի հայեցակարգի վերամշակման փուլն է...