JOURNALISTS FOR THE FUTURE NGO

ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԿ
Մեր մասին
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) հիմնադրվել է 2007թ․։ Այն իրականացնում է հետազոտական գործունեություն, մեդիա ոլորտին առնչվող դասընթացներ, հրատարակում մասնագիտական գրքեր, համացանցում ստեղծում փորձարարական տեղեկատվական հարթակներ, ինչպես նաև հանդես գալիս զանազան հասարակական նախաձեռնություններով:
Ամփոփ Մեդիա
Տվյալների լրագրության հարթակ, հասարակական-քաղաքական առցանց պարբերական, հիմնադրվել է 2016թ․։ Այն բացատրական լրագրության ժանրում` ամփոփ ձևաչափով և մուլտիմեդիա ծրագրերի համադրությամբ, ներկայացնում է Հայաստանում և աշխարհում ակտուալ և քննարկվող թեմաները:
Մեր գործունեությունը
Խմբագրություն
Պատրաստում ենք ինֆոգրաֆիկաներ, ֆոտո/վիդիո պատմություններ, մուլտիմեդիա պատմություններ, մարդկային պատմություններ, փաստերի ստուգում, շաբաթվա ամփոփում։

Դասընթացների կազմակերպում
Կազմակերպում ենք դասընթացներ Երևանի և մարզերի լրագրողների, հասարակական կազմակերպությունների, պետական գերատեսչությունների հանրային կապերի մասնագետների համար։
Հետազոատական աշխատանք
Կատարում ենք մեթոդաբանության և հետազոտական թերթիկի մշակում, աղբյուրների ընտրություն, նյութի հետազոտում, տվյալների վերլուծություն, զեկույցների պատրաստում, տվյալների վիզուալ ներկայացում։
Մրցանակներ
Իր գործունեության ընթացքում Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ ստացել է 3 մրցանակ, իսկ Ամփոփ Մեդիան՝ 8 մրցանակ լրագրողական մրցույթներում։
2019թ․
«Թվապատում-2019» լրագրողական մրցույթում Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում անվանակարգ։
«ՕքսԵՋԵՆ» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի կողմից կազմակերպված «Կանայք աշխատանքի շուկայում․ բացահայտենք խոչընդոտները» թեմայով հետաքննական լրագրողական աշխատանքների մրցույթի հաղթող։

2018թ․
«Թվապատում-2018» լրագրողական մրցույթի «Ռեինֆորմացիա. ռեֆորմների լավագույն լուսաբանում» անվանակարգում: «Ոսկե բանալի» մրցանակ՝ որպես տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց:
2017թ․
«Թվապատում» ամենամյա մրցույթում, կայքի աշխատանքը ճանաչվել է լավագույնը՝ «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում: Մրցանակներ շնորհվել են նաև միգրացիայի, աշխատանքային իրավունքի և թրաֆիքինգի թեմաները լավագույնս լուսաբանելու համար:
Մեզ հետ համագործակցում են
Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ
Հայկական Կարմիր խաչ ընկերություն
«Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակը
Միավորված ազգերի կազմակերպություն
ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Գործընկերային-կոմերցիոն ծրագրեր
Խմբագրություն
  • Ինֆոգրաֆիկաների պատրաստում
  • Ինֆոգրաֆիկաներով թեմատիկ պրեզենտացիաների պատրաստում
  • Անիմացիոն վիդեոներ
  • Մուլտիմեդիա պատմություններ/Թեմատիկ պրոյեկտներ
  • Էջադրում, պատկերազարդում
  • Կոմերցիոն տեղեկագրեր
Կրթական ծրագրեր պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների, մեդիա կառույցների համար
  • Դասընթացների հատուկ պատվերներ՝ լեզուներ (անգլերեն), այլ
  • Տվյալների հետ աշխատանք/ վերլուծություն
  • Վիզուալիզացիա
  • Կիբերանվտանգություն
  • Փաստերի ստուգում/կեղծ լուրեր
  • Սոցիալական մեդիայի մարքեթինգ մեդիա ոլորտի համար
  • Տեքստերի հետ արդյունավետ աշխատանք, քոփիրայթինգ
  • Լրագրություն՝ հիմունքներ, գրելու արվեստ, էթիկա, հետաքննություն, ոլորտային թեմաների լուսաբանում
  • Մոբայլ րեփորթինգ
Մեդիա հետազոտական գործունեություն
Հետազատական աշխատանքը ներառում է՝ մեթոդաբանության և հետազոտական թերթիկի մշակում, աղբյուրների ընտրություն, նյութի հետազոտում, տվյալների վերլուծություն, զեկույցների պատրաստում, տվյալների վիզուալ ներկայացում
Ոլորտները՝
  • Ընտրական գործընթացներ
  • Գենդերային խնդիրներ
  • Ազգային փոքրամասնություններ
  • Կոնֆլիկտ
  • Կրոն
Կրթական-մասնագիտական գրականություն, տպագրություն
Վեբինարներ
Ուղեցույցներ
Ձեռնարկներ
Նյութերի ժողովածուների տպագրություն
Զեկույցների տպագրություն
Մասնագիտական գրքերի հրատարակում/թարգմանություն
Կապ
(+ 374 10) 20-45-67
info@jnews.am
ampopmedia@gmail.com
Հետևեք Ամփոփ Մեդիային սոցիալական ցանցերում
All photo and video materials belong to their owners and are used for demonstration purposes only. Please do not use them in commercial projects.
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website